Արմինֆո. Արդշինբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ նպատակ ունենալով աջակցել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկն արդեն հինգերորդ անգամ է կատարում նվիրատվություն ի նպաստ «Լույսե հիմնադրամի, և այս տարի նույնպես Բանկի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները կկիրառվեն հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով: